HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանը տարին փակում է 101-րդ հորիզոնականում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է 2018 թ. տարեկան ամփոփիչ վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը մնացել է 101-րդ հորիզոնականում, որը կիսում է Մավրիտանիայի հետ: 

Ահա նախորդ տարիներին մեր ընտրանու տարեվերջյան ցուցանիշները.

1994- 141
1995- 113
1996- 106
1997- 105
1998- 100
1999- 85
2000- 90
2001- 95
2002- 107
2003- 113
2004- 119
2005- 108
2006- 123
2007- 93
2008- 113
2009- 100
2010- 60
2011- 46
2012- 75
2013- 35
2014- 79
2015- 123
2016- 86
2017- 90

Վարկանիշային ցուցակում փոփոխությունները բավականին քիչ են: Տեղաշարժեր չկան առաջին տասնյակում՝ Բելգիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Խորվաթիա, Անգլիա, Պորտուգալիա, Ուրուգվայ, Շվեյցարիա, Իսպանիա, Դանիա: 

Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ապագա մրցակիցներից Իտալիան 18-րդն է, Բոսնիա եւ Հերցեգովինան 34-րդն է, Հունաստանը՝ 43-րդը, Ֆինլանդիան՝ 58-րդը, Լիխտենշտայնը՝ 181-րդը: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունեն ուկրաինացիները (28), հաջորդում են ռուսները (48), բելառուսները (76), վրացիները (89), ղրղըզները (91), ուզբեկները (95), էստոնացիները (96): Մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են: 

Մեր հարեւաններից Իրանը 29-րդն է, Թուրքիան՝ 39-րդը, Վրաստանը, ինչպես նշվեց, 89-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 107-րդը: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter