HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանում կանցկացվի Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավ

Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի և «Թրայքլաբ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին` ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավը:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, «Վազիր և օգնիր» կարգախոսով վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործության՝ «One Armenia» hասարակական կազմակերպության «Mine-Free Artsakh» ծրագրին, որն ուղղված է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը:

Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. երեխաները՝ 1 կմ,  մեծահասակները՝ 5կմ կամ թիմային փոխանցումավազքին։ Մասնակցության համար սահմանված է վճար՝ 6000 ՀՀ դրամ: Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ Պապի համազգեստ և մեդալներ:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաչափ և կատարել վճարում:

Վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ ժամը 10:00-ից մինչև 12:30-ն կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակներում, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներում:

Պատճառվող անհարմարությունների համար Երեւանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter