HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Սեֆիլյանի նախաձեռնությունը ՀԱԿ-ի նախընտրական դաշինքու՞մ է

Օրերս կայացած քաղխորհրդի նիստում Հայ ազգային կոնգրեսը որոշում էր ընդունել, որ ՀԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՀԱԿ անդամ 18 կուսակցությունների եւ հասարակական-քաղաքական նախաձեռնությունների դաշինքով: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ արդեն պաշտոնապես հրապարակել է ՀԱԿ քաղխորհրդի որոշումը: Այս ամենում հետաքրքիրն այն է, որ ՀԱԿ անդամ 18 կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ցանկում է նաեւ «Հայ կամավորական համախմբում» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը, որի համակարգողն է Ժիրայր Սեֆիլյանը: aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք մասնակցել են հիշյալ քաղխորհրդի նիստին եւ որոշման կայացմանը, Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ իրենք վաղուց արդեն չեն մասնակցում ՀԱԿ-ի աշխատանքներին: Այդ դեպքում ինչու՞ են Կոնգրեսում շարունակում իրենց անունից եւս հանդես գալ, Սեֆիլյանը պատասխանեց. «Այդ հարցն իրենց ուղղեք»: 

Այս առիթով aravot.am-ը մեկնաբանություններ է խնդրել նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից; Վերջինս հստակեցրել է. «Այդ նախաձեռնության ստեղծման օրվանից Սամվել Հարությունյանը եղել է «Հայ կամավորական համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչը ՀԱԿ քաղխորհրդում, մշտապես մասնակցել է բոլոր նիստերին եւ տվել իր համաձայնությունը: Այնպես որ հարց չի կարող լինել»: Դիտարկմանը՝ իրենք իրար մե՞ջ խնդիր ունեն, Զուրաբյանը հակադարձել է. «Այդ առումով ոչինչ ասել չեմ կարող»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter