HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտահանումը նոյեմբերին 5%-ով նվազել է

Այս տարվա նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 702.2 մլն դոլար։ Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՀՀ ՎԿ), 2017թ. նույն ամսվա համեմատ այս ցուցանիշը 6.9 %-ով աճել է։  

Աճը գրանցվել է բացառապես ներմուծման հաշվին, իսկ արտահանման ծավալները նվազել են։

Մասնավորապես, նոյեմբերին Հայաստանից արտահանվել է 200.5 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 5 %-ով նվազել է։

Ներմուծումը նոյեմբերին կազմել է մոտ 502 մլն դոլար, աճը՝ 12.5 %:

Իսկ տարեսկզբից՝ հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 6 մլրդ 724 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 19.1 %-ով։

Արտահանման ընդհանուր ծավալը հունվար-նոյեմբերին կազմել է 2 մլրդ 202 մլն դոլար, որն աճել է 9.8 %-ով։

Իսկ ներմուծման ծավալը կազմել է 4 մլրդ 521 մլն դոլար։ Ներմուծումն աճում է շատ ավելի արագ տեմպերով։ 2017թ. հունվար-նոյեմբերի համեմատ այն աճել է 24.2 %-ով։

Կարդացեք նաև՝  Հունվար-սեպտեմբերին արտահանումն աճել է 11.6%-ով, ներմուծումը`  28.6%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter