HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նամականիշ՝ նվիրված Հայաստանի հեռագրական գործակալության հիմնադրման 100-ամյակին

«Հայփոստ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին «Արմենպրես» լրատվական գործակալության շենքում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. Հայաստանի հեռագրական գործակալության՝ Արմենպրեսի հիմնադրման 100-ամյակը» թեմային:

120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա պատկերված է տպագրական մեքենայի վրա աշխատող կնոջ գրաֆիկական ուրվագիծը: Նամականիշը ձևավորված է լույսի և ստվերի համադրությամբ՝ խորհրդանշելով լրատվական ոլորտի մասնագետների՝ կադրից դուրս կատարվող շուրջօրյա աշխատանքը:

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: 

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:

Թողարկման օրը` 21 դեկտեմբերի 2018թ.

Լուսանկարիչը՝ Գևորգ Պերկուպերկյան

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 30 000 հ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter