Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Սիսիանի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում մառախուղ է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Սիսիանի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում մառախուղ է,
տեսանելիությունը՝ 50-60 մետր:
Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը
փակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
հիշեցնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների
վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները
կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am,
ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող
(010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել