HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Մինասյանը հանդիպել է TAROM ավիաընկերության գլխավոր տնօրենին

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց TAROM ավիաընկերության գլխավոր տնօրեն Վուլֆ Վերներ-Վիլհելմի (Wolff Werner-Wilhelm) հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2019թ. ապրիլին Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթերի բացման և հետագա ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր:

Կողմերն երկուստեք ընդգծեցին, որ քաղաքական և կազմակերպչական առումով չվերթների մեկնարկի կազմակերպման գործում կարևոր էր Ռումինիայում Հայաստանի և Հայաստանում Ռումինիայի դեսպանությունների ներգրավվածությունը:

Դեսպանն իր համոզմունքը հայտնեց, որ TAROM ավիաընկերության կողմից Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթերի բացումը խորապես կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Զրուցակիցներն անդրադարձան նաև առաջին չվերթի իրականացման հետ կապված միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև տեղեկատվական իրազեկության բարձրացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter