Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովում կարող է ընդգրկվել հասարակական կազմակերպությունների 4 ներկայացուցիչ
Պաշտպանության նախարությունը տեղեկացնում է, որ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» հմ. 1535-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 4 ներկայացուցիչ:
Խորհրդի կազմում ընդգրվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2019թ. հունվարի 15-ը ներկայացնել իրենց հայտերը` ըստ ներկայացված ձևաչափի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել