HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» ներկայացուցիչներին

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» տնօրեն Ռազմիկ Արզումանյանին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերին և Արցախի պաշտպանության բանակին ցուցաբերվող օժանդակության ընթացքը, ինչպես նաև նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Կարևորելով հիմնադրամի գործունեությունը և շնորհակալություն հայտնելով իրականացվող ծրագրերի համար, Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի կողմից նվիրաբերված՝ զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների հերթական խմբաքանակն արդեն իսկ առաքվում է զորքեր, մասնավորապես՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասեր:  

Իր հերթին, Ռազմիկ Արզումանյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի կողմից նախաձեռնվել է նոր, լայնածավալ ծրագիր, որով նախատեսվում է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելու նպատակով մարտական հենակետերը կահավորել սանիտարական և խոհանոցային պատրաստի հանգույցներով:

Զրուցակիցներն ընդգծել են հիմնադրամի յուրահատուկ դերակատարությունն ու համահայկական նշանակությունը և երախտագիտություն հայտնել  բոլոր այն հայրենակիցներին, ովքեր հիմնադրամի միջոցով իրենց ներդրումն են ունենում Հայոց բանակի կայացման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter