HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել․ դա տեղի է ունենում կառավարության կողմից ներգրավվող պարտքի հաշվին

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2017 դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3.279.6 միլիարդ դրամ, իսկ 2018 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ` 3.281.9 միլիարդ դրամ (Տես գծապատկեր # 1): Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (2017 թվականի նոյեմբերի 30) պետական պարտքը 2018 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ աճել է շուրջ 167.3 միլիարդ դրամով: Այս աճը կազմում է շուրջ 5.4 %:

* 2018 թվականի սյունակը ցույց է տալիս պարտքը նոյեմբերի 30-ի դրությամբ

Պետական պարտքի աճի հիմնական ռիսկն այն է, որ դրա աճի տեմպը վերջին չորս տարիների ընթացքում շատ ավելի մեծ է եղել, երբեմն կրկնակի, քան հարկային եկամուտների և ՀՆԱ աճի տեմպերը (տես գծապատկերներ # 2 և 3):

Սա նշանակում է, որ պետական պարտքի ձևավորումը ներկա միտումներով զարգանալու դեպքում շարունակելու է կրճատել ֆիսկալ միջակայքը, այսինքն պետության կողմից սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունը, որը տնտեսական զարգացում ապահովելու նախապայմաններից է:

ՀՆԱ և հարկային եկամուտների աճի տեմպի համեմատ պետական պարտքի աճի տեմպի նշանակալի չափով ավելի մեծ լինելը ճնշելու է նաև տնտեսական զարգացմանը, և սա նաև դեֆոլտի հասնելու ավելի մեծ ռիսկեր է ստեղծում:

Հայաստանի պետական պարտքը կազմված է Կառավարության և Կենտրոնական բանկի կողմից ներգրավվող պարտքերից (տես գծապատկեր #4):

Կենտրոնական բանկի արտաքին պարտքը 2018 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 276.8 միլիարդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (2017 թվականի նոյեմբերի 30) Կենտրոնական բանկի պարտքը 2018 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ նվազել է շուրջ 21 միլիարդ դրամով, որը շուրջ 7 % նվազում է:

Իսկ Կառավարության պարտքը 2018 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 3.005.0 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (2017 թվականի նոյեմբերի 30) աճել է շուրջ 188.3 միլիարդ դրամով, որը 6.7 % աճ է:

ՀՀ կառավարության պարտքը, ինչպես արդեն նշեցինք, 2018 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 188.3 միլիարդ դրամով և կազմել է 3,005.0 միլիարդ դրամ (տես գծապատկեր #5):

2018 թվականի ընթացքում ՀՀ կառավարության պարտքի տրենդը ըստ ամիսների ներկայացված է գծապատկեր #6-ում: Ինչպես երևում է գծապատկերից, հունվարից ապրիլ ժամանակահատվածում պարտքը աճել է, մայիս և հունիս ամիսներին նախորդ ամիսների համեմատ փոքր-ինչ նվազել, իսկ հունիս ամսվանից սկսած՝ կրկին աճում է և հունիսի 30-ի դրությամբ պարտքը 2.958.1 միլիարդ դրամից նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 3.005.0 միլիարդ դրամ, աճելով շուրջ 47 միլիարդ դրամով:

Ինչպես երևում է Գծապատկեր  #7-ից, Կառավարության 2018-ի պարտքի աճը տեղի է ունեցել ներքին պարտքի աճի հաշվին:

Կառավարության արտաքին պարտքի 2018 թ-ի տրենդը ըստ ամիսների ներկայացված է  Գծապատկեր #8-ում, իսկ ներքին պարտքինը` Գծապատկեր #9-ում:

Կառավարության պարտքը արտահայտված ԱՄՆ դոլարով նույնպես աճում է: 2018 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ դա կազմել է 6.194.8 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (2017 թվականի նոյեմբերի 30) աճել է շուրջ 379 միլիոն ԱՄՆ դոլարով, որը 6.5% աճ է (տես գծապատկեր #10):

Ինչպես նշեցինք, Կառավարության պարտքը նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 6.194.8 մլն ԱՄՆ դոլար: Սա 2018 թվականի հունիսի 30-ի դրությամբ 6.134.2 միլիոն ԱՄՆ դոլար կազմող Կառավարության պարտքից ավելին է շուրջ 60.5 միլիոնով: Այսինքն այս ընթացքում Կառավարության պարտքը արտահայտված ԱՄՆ դոլարով աճել է 1 %-ով:

ՀՀ Կառավարության պարտքի մասին հաջորդ հոդվածում կանդրադառնանք, թե ինչ չափի պարտք է նախատեսվում ներգրավել 2019 ընթացքում, և ինչ ռիսկեր կան պետական պարտքի` մասնավորապես արտաքին պարտքի սպասարկման տեսանկյունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter