HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օզոնային շերտի պահպանման նպատակով Հայաստանին 154 հազար դոլար է հատկացվել

Բնապահպանության նախարարության Օզոնի ծրագրի նախաձեռնությամբ տեղի է ունեցել օզոնային շերտի պահպանման ուղղությամբ 2018 թվականին Հայաստանի իրականացրած միջոցառումների արդյունքների ամփոփման աշխատաժողով։ Ինչպես հայտում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, աշխատանքային քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների, գործընկեր պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի գիտնականներ։

Աշխատաժողովի ընթացքում տեղեկացվել է, որ Բնապահպանության նախարարությունը Մոնրեալի արձանագրության իրականացման բազմակողմանի հիմնադրամից ստացել է պաշտոնական գրություն այն մասին, որ Հիմնադրամը գործադիր կոմիտեի նիստում օզոնային շերտի պահպանման նպատակով Հայաստանին հատկացրել է 154 հազար դոլար դրամաշնորհ։

Ողջույնի խոսքում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը շեշտել է գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմման գործընթացներում օզոնային շերտի պահպանության կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել, որ Մոնրեալի արձանագրության շրջանակներում Հայաստանը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում և էական արդյունքներ  ապահովում։

Օզոնի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է, որ  2018 թվականին Երևանի և մարզերի 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատության լսարանները համալրվել են ժամանակակից տեխնիկայով, սառեցման և օդորակման տեխնիկայի մոնտաժման և սպասարկման համար սարքավորումների կոմպլեկտներով, ինչպես նաև մեքենաների օդորակիչների սպասարկման սարքերով: Օզոնի ծրագրի շրջանակներում իրականացվել է սառեցման և օդորակման տեխնիկայի 40 մասնագետի վերապատրաստում և նրանց անվճար տրամադրվել է օզոնաանվտանգ եղանակով սպասարկելու արնհաժեշտ գործիքների կոմպլեկտներ: Բացի այդ, մշակվել է ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումների փաթեթ։

Միջոցառման մասնակիցներն այցելել են Ամբերդի օզոնաչափական կայան՝ ծանոթացել տարածաշրջանում միակ «Դոբսոն» օզոնաչափիչ սարքավորման օգտագործման և դիտարկումներից ստացված արդյունաների վերլուծման աշխատանքներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter