Տեր-Պետրոսյանը տեսակցել է Նիկոլ Փաշինյանին
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և մեկ ժամ տևողությամբ տեսակցություն ունեցել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այնուհետև ՀՀ առաջին նախագահը հանդիպում և քննարկում է ունեցել Արթիկում, որին մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող կուսակցությունների ակտիվը, ինչպես նաև անկուսակցական համակիրներ: Այս մասին հայտնում են ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել