
Նոյեմբերին բնակարանների գներն աճել են Երևանում և մարզերում
2018 թվականի նոյեմբերին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.3 %-ով, իսկ 2017 թվականի նոյեմբերի համեմատ՝ 11.1 %-ով: Այս մասին տեղեկացնում է անշարժ գույքի կադաստրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մարզերի քաղաքներում 2018 թվականի նոյեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.2 %-ով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել