Երիտասարդները թունավորվել են դեղերից ու քացախաթթվից
Հունվարի 31-ին` ժամը 16.55-ին, տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարկավագի փողոցի թիվ 145/1 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ,1989 թվականին ծնված Շուշանիկ Գագիկյանը:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Նույն օրը` ժամը 19.50-ին, տեղեկատվություն է ստացվել, որ քացախաթթվից թունավորումով Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Կեչուտ գյուղի բնակիչ,1984 թվականին ծնված Վ. Բաբաջանյանը, որը տեղում ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:
Փետրվարի 1-ին` ժամը 07.53-ին, տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքից թունավորվել է Երևան քաղաքի Քոչար փողոցի թիվ 9 շենքի 15-րդ բնակարանի բնակիչ, 1983 թվականին ծնված Եվա Յափուջյանը, ով տեղում ստանալով առաջին բուժօգնություն` հրաժարվել է հետագա հոսպիտալացումից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել