Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքի գրաֆիկը կփոխվի
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին:
«Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն»,- գրված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել