ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվել է «Մուլտիմեդիա» լաբորատորիա
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ձայնագրման և ձայնային մոնտաժի նորագույն սարքավորումներով հագեցած «Մուլտիմեդիա» լաբորատորիայի բացումը: Այս մասին տեղեկացնում է Երևանի պետական համալսարանի մամուլի ծառայությունը։ Բացման արարողությանը ներկա են գտնվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանը, «Sound Progress» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Տիգրան և Արսեն Հակոբյանները, դասախոսներ և ուսանողներ:
ԵՊՀ-ի և «Sound Progress» ՍՊԸ-ի միջև համագործակցության արդյունքում, ըստ հաղորդագրության, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ձայնագրման և ձայնի մշակման հմտությունները սովորելու են անմիջապես մասնագետներից, ինչն ապագա լրագրողներին թույլ կտա գործնական հմտություններ ձեռք բերել և հետագայում աշխատաշուկա մուտք գործել առավել մրցունակ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր գոհունակությունն է հայտնել համագործակցության համար և նշել, որ լաբորատորիայի բացումը մի նոր խոսք է համալսարանական կրթության մեջ: «Sound Progress» ընկերության ներկայացուցիչները դասավանդելու են «Մուլտիմեդիա» լաբորատորիայում: Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այստեղ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել