HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ը անցնում է խիստ վերահսկողության գերիշխող ապրանքային շուկաներում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Ամանորին ընդառաջ անցնում  է առավել խիստ վերահսկողության՝ գերիշխող ապրանքային շուկաներում:

Հանձնաժողովը հայտնում է, որ վերահսկողությունն իրականացվելու է հակամրցակցային գործողությունների, շուկա մուտքի խոչընդոտների ինչպես նաև գների անհիմն բարձրացումների կանխարգելման նպատակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, ինչը պարունակում է նաև անբարեխիղճ տնտեսվարողների կողմից չարաշահումների որոշակի ռիսկեր, տարվա ընթացքում կատարվող շաբաթական երեքանգամյա մոնիթորինգի և դիտանցումների փոխարեն, հանձնաժողովը անցնում է ամենօրյա ռեժիմի:

«Միաժամանակ, գերիշխող տնտեսվարողներին հորդորում ենք գործել բարեխիղճ և զերծ մնալ մրցակցային օրենսդրության խախտումներից»,- գրված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովի աշխատանքային խումբը  խոշոր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարողների վարքագծին հետևելու է մինչ Ամանոր և նաև հետտոնական օրերին՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը: Մրցակցության կանոնների խախտման այնպիսի դեպքեր հայտնաբերելիս, որոնք կվնասեն սպառողի կամ բարեխիղճ տնտեսվարողների շահերին, հանձնաժողովը կկիրառի օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter