HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց պատժախուց տեղափոխվածների` արտաքին աշխարհի հետ կապի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց «Պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդագրության ազատության իրավունքների վերաբերյալ»։

Ինչպես հայտնում է ՄԻՊ աշխատակազմը, պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ օրենսդրական խնդրահարույց կարգավորումների պատճառով ձևավորվել է ոչ իրավաչափ պրակտիկա:  

Մասնավորապես, կալանավորված անձին կամ դատապարտյալին պատժախուց տեղափոխելը, անկախ որևէ հանգամանքից, բացառություն չնախատեսող արգելքի ուժով, նրան զրկում է արտաքին աշխարհի հետ կապից: Այսպիսի պայմաններում, ստացվում է, որ տույժի այդ միջոցն ունի լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ, որոնք որևէ կապ չունեն տույժի նպատակների կամ պատճառների հետ: Ինքնին տույժի միջոցը կիրառվում է քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, իսկ հաղորդակցությունից զրկելու հարցը չի հիմնավորվում: Ստեղծված պայմաններում չի ցուցաբերվում նաև անհատական մոտեցում ու չի գնահատվում ազատազրկվածի վարքագծի ռիսկայնությունը:

Պաշտպանի համոզմամբ՝ նման ոչ համաչափ սահմանափակումն առաջացնում է կալանավորված անձի կամ դատապարտյալի՝ Սահմանադրությամբ ամրագրված մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության իրավունքներից անհամաչափ և մեխանիկական զրկում:

«Նշենք նաև, որ պայմանավորված խնդրի համակարգային բնույթով՝ Պաշտպանը դիմել է նաև Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենսդրության համապատասխան կարգավորումների սահմանադրականությունը: Հիմնավորվել է նաև այդ կարգավորումների անհամապատասխանությունը միջազգային իրավաբանությանը»,- գրված է հաղորդագրության մեջ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter