Գողության մեջ կասկածվող տղամարդիկ բերման են ենթարկվել
Փետրվարի 1-ին՝ ժամը 01.05-ին, ոստիկանության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից բերման են ենթարկել նախկինում դատապարտված երկու տղամարդկանց՝ 1976 թ. ծնված Արմեն Մ.-ին և 1985 թ. ծնված Գագիկ Կ.-ին:
Նրանք խոստովանել են, որ հունվարի 30-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, պատուհանի ճաղավանդակը պոկելով, մի բնակարանի պատշգամբից գողացել են 3.5 մ երկարությամբ 12 մմ տրամաչափի մետաղյա 30 ամրան:
Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել