HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազդանշանային համակարգը փչացրել էին, բայց ոստիկանները բռնել են

Հունվարի 31-ի առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ գիշերը, Արզումանյան փողոցում գտնվող մի կրպակից ազդանշանային համակարգի մալուխները կտրելու և ապակիները կոտրելու միջոցով գողացել են մեկ արկղ խմորեղեն:
 
Ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով Շինարարների փողոցից բերման են ենթարկվել 1989 թ. ծնված Գերասիմ Մ.-ին և 1980 թ. ծնված Գնել Ս.-ին, որոնք խոստովանել են հանցանքը:
 
Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter