HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանը մասնակցել է նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը

Դեկտեմբերի 26-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին՝ զինված ուժերի 20 սպաներին և նրանց ընտանիքներին, Դավիթ Տոնոյանը նշել է, որ ռազմաքաղաքական ղեկավարությունն անում է հնարավորը զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը կարգավորելու համար:

«Զինծառայողների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն մի նոր ու առաջանցիկ քայլ է զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման և հայրենիքի սահմանների անառիկությունն ամրապնդելու ճանապարհին», - ընդգծել է Դավիթ Տոնոյանը:

Շահառուներին հանձնելով բնակարանների բանալիները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև, որ բնակարանների բաշխումն իրականացվել է բանակային զորամիավորման հրամանատարության որոշման հիման վրա՝ հաշվի առնելով սպաների բնութագիրը, բնակարանային պայմաններն ու ծառայողական գործառույթները:

Դավիթ Տոնոյանը բնակարանամուտ տոնող սպաներին և նրանց ընտանիքների անդամներին շնորհավորել է նաև առաջիկա տոների առթիվ, մաղթել խաղաղություն, բարձր տրամադրություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter