HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետն այցելել է կադաստրի կոմիտե

Քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Կադաստրի կոմիտե։

Կոմիտեն հայտնում է, որ նման ձևաչափով առաջին այս հանդիպմանը երկու կողմի պաշտոնյաները ավելի քան երկու ժամ քննարկեցին, թե մայրաքաղաքին առնչվող նույնանման հարցերում ինչպես պետք է աշխատեն Կադաստրն ու քաղաքապետարանը, որպեսզի, պարզ ասած՝ համընկնումներ, «տարաչափումներ» չլինեն, նախկինում եղածները վերացվեն, որպեսզի «մի ձեռքը մյուսին օգնի» … Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրել է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ կիրառվելիք՝ Կադաստրի համակարգում մշակված ծրագրերը, Քաղաքապետարանի ներկայացուցիչներն՝ իրենց նկատառումները։

«Ուզու՞մ եք հասկանալ, թե իրավիճակը հիմա մոտավորապես ինչպիսին է.
Քաղաքապետարանի ներկայացուցիչը հարցնում է՝ հիմա մե՞ր քարտեզներով առաջնորդվենք, թե՞ ձեր։ Կոմիտեի ղեկավարը նկատում է, որ հավաստի քարտեզներ մշակելու լիազորությունը Կադաստրինն է՝ ավելացնելով, որ մշակված ծրագրերով կլուծվի նաև կոորդինատների խառնաշփոթը, Կադաստրի գրանցած փոփոխություններն առցանց եղանակով անմիջապես հասանելի կլինեն Քաղաքապետարանում և հակառակը, իսկ նոր գոտիավորման քարտեզներով կհստակեցվի գույքի շուկայական արժեքի իրական չափը»,- գրված է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Կոմիտեն վստահեցնում է, որ նման քննարկումները կշարունակվեն, տարեսկզբից կսկսվի առաջարկվող լուծումներին պաշտոնական տեսք տալու գործընթացը։ Հանդիպման մանրամասները կհաղորդվեն վաղը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter