HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Ստեփանավանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում:
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է:
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter