Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են ձյան տեղումներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերին, 28-ին սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել