HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նախարարներին կից հասարակական խորհուրդներ կստեղծվեն

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարներին կից կստեղծվեն հասարակական խորհուրդներ:

Ըստ որոշման նախագծի՝ հասարակական խորհուրդն աջակցելու է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ:

Հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկելու է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ:

Ներկայացնելու է առաջարկություններ և դիտողություններ` նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցելու է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը, նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության՝ իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter