HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գործարար Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավով ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ 30 մլն դրամ գրավով ազատ է արձակել գործարար Սամվել Մայրապետյանին: Այս մասին «Հետք»-ին ասաց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը: Վերջինիս խոսքով՝ գրավի գումարն արդեն վճարված է, Մայրապետյանն ազատ է:

Հետաքրքիր է, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում էլ նշանակված էր Մայրապետյանի կալանքի ժամկետը երկրորդ անգամ երկարացնելու դեմ տարված պաշտպանների բողոքի գործով դատական նիստ, և Վերաքննիչը մերժել է պաշտպանների բողոքը:

Այսինքն ստացվում է, որ նույն օրը երկու ատյանի դատարանները քննել են Մայրապետյանի խափանման միջոցի վերաբերյալ գործերն ու եկել սկզբունքորեն տարբեր որոշումների:

Նշենք, որ Մայրապետյանը Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ` Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածով:

Ըստ տեղեկությունների` Մայրապետյանի դեմ ցուցմունք է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը:

Մայրապետյանին կալանավորելու ու կալանքի ժամկետը երկարացնելու որոշումները կայացրել էր դատավոր Աննա Մաթևոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter