HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց. եղանակն առաջիկա օրերին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ի երեկոյան ժամերին ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով հանրապետության բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց: 

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի ցերեկը ամենուրեք, 29-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 31-ին և հունվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հունվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 28-ի ցերեկը սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 29-30- ը, հունվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։

Երևան քաղաքի դեկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            13.80C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`
               -27.60C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`
            -1.90C

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter