Լևոն Մնացականյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր անց է կացրել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ծառայության ղեկավար կազմը, շրջանային ստորաբաժանումների և գերատեսչության ենթակայության տակ գտնվող «ՊՈԱԿ»-ների ղեկավարները:
ԱԻՊԾ տնօրենը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկեց ծառայության գերակա ուղղությունները, անդրադարձավ տեղ գտած թերություններին և բացթողումներին, կոնկրետ հանձնարարականներ տվեց դրանք վերացնելու ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել