Գիշերվանից մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28–ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում մեկնարկել են ձյան մաքրման աշխատանքները: Տեղումների ինտենսիվությանը զուգահեռ, վաղ առավոտից գործընթացը ծավալվել է նաև մյուս վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հնարավորին խուսափել առաջին երթևեկելի գոտիներում մեքենաները կայանելուց:
Ձնամաքրումն իրականացվում է «Սանիթեք» ընկերության, ինչպես նաև համայնքին պատկանող շուրջ 150 միավոր հատուկ տեխնիկայի գործարկմամբ:
Այս պահին մայրաքաղաքաքում փակ փողոցներ չկան: Հատկապես ռելիեֆային բարդություններով որոշ փողոցներում դժվարանցանելիության պատճառը ամառային անվադողերով երթևեկող մեքենաների վարորդներն են, որոնք թեև ժամանակավոր, բայց արհեստական կուտակումներ են առաջացրել: Ձնամաքրման աշխատանքներին ըստ անհրաժեշտության միացել են նաև համատիրությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել