HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարի 1-ից Արցախում կգործի սոցիալական ապահովության նոր կարգ

Արցախի Հանրապետության պետական նախարարությունը տեղեկացնում է, որ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել էսոցիալական ծրագրերով բնակարանների հատկացման ծրագրի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցությանը:
 
Ողջունելով ներկաներին՝ Գ. Մարտիրոսյանը աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցմաննախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջվարչակազմերի համապատասխանստորաբաժանումների պատասախանատուներին տեղեկացրել է, որ 2019 թ. հունվարի 1-ից համաձայն կառավարության որոշման՝ առաջնորդվելու են սոցիալական ապահովության նոր կարգով: «Հաշվի առնելով, որկառավարության առաջնահերթություններից մեկը մեր բնակչությանը բնակտարածքով ապահովելու խնդիրն է՝հանձնարարում եմ հստակեցնել բոլոր արտոնյալ խմբերի ցանկերը, ցուցակների ճշգրտման ընթացքում կետ առ կետուսումնասիրել բոլոր հարցերը: Այս կապակցությամբ, ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններումհավասարաչափ պետք է իրականացնել իրազեկման աշխատանքներ և տրվեն անհրաժեշտ լուծումներ», - իրխոսքում նշել է պետական նախարարը և ավելացրել, որ հերթացուցակների կազմման ընթացքը պետք է լինիթափանցիկ և հրապարակային՝ բարձրացնելով տվյալ գործընթացի նկատմամբ  հասարակության  վստահությանմակարդակը:
 
Ամփոփիչ խոսքում պետնախարարը նշել է, որ նման ձևաչափով  հանդիպումները հաճախակի են լինելու և, բոլորառաջարկությունները ընդունվելու են ի գիտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter