Փակվել է նաեւ Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը
Փետրվարի 1-ի ժամը 12.50-ի դրությամբ հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով փակվել է Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածը: Շարունակում է փակ մնալ նաև Սելիմի լեռնանցքը:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
ՀՀ ՏԿՆ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել