Հայ եւ վրացի ուսանողները հանդիպելու են Ծաղկաձորում
Փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ին, հայ-վրացական ուսանողական ճամբարի շրջանակներում Ծաղկաձորի մարզաբազայում տեղի կունենա ՀՀ-ում Վրաստանի դեսպանի և ԵՊՀ ռեկտորի հանդիպումը հայ և վրացի ուսանողների հետ: «Ձմեռային ուսանողական դպրոցի» ընթացքում քննարկման առարկա են հանդիսացել երկու հարևան ազգերի համատեղ անցած պատմական ուղին, համատեղ լուծում պահանջող ընդհանուր խնդիրները, համագործակցության հեռանկարներն ուսանողների պատկերացմամբ: Ծրագրի նպատակներից է երկու բարեկամ ժողովուրդների երիտասարդների համար հարթակ ստեղծել ժողովուրդների համար խոցելի թեմաների շուրջ քննարկումների անցկացման համար, որը կարող է այլընտրանքային լուծման տարբերակներ առաջարկել երկրների կառավարությունների համար:
Ծրագրի ավարտին ընդունվելու է համատեղ հռչակագիր, որն արտացոլելու է ուսանողների կարծիքը այդ հարցերի վերաբերյալ:
Ծրագրին մասնակցում են ավելի քան 80 ուսանողներ Թբիլիսի պետական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, ինչպես նաև Ջավախքի համալսարաններից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել