Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սիսիանի,
Եղեգնաձորի, Ապարանի, Վայքի, Գորիսի, Արագածի տարածաշրջանների
ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:
Սիսիանի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց
լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարանի ավտոճանապարհներին բուք է:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սիսիանի ավտոճանապարհները
դժվարանցանելի են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել