HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զգոնության կոչ՝ ճանապարհային ոստիկանությունից

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին՝ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին, Ճանապարհային ոստիկանությունը այս տարի էլ շուրջօրյա ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հաղրոդագրության մեջ մասնավորապես ասված է, որ ճանապարհային ոստիկանությունը ողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու օժանդակությունը: Հարգելի վարորդնե՛ր, հիշեք, որ պատասխանատու եք ձեր և երթևեկության բոլոր մասնակիցների համար:

Անխոհեմ արարքով մի վտանգեք ձեր և այլոց կյանքն ու առողջությունը: Մեքենա վարելու դեպքում բացառեք ոգելից խմիչքի օգտագործումը: Ուժեղացված ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսևորվի հատկապես անսթափ վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ճանապարհային ոստիկանությունը կրկին կոչ է անում պահպանել Տոնի լուսավոր խորհուրդը, բոլոր օրենքների տառն ու ոգին, հարգանքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ:

Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ապահով տարի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter