HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Բաբլոյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 30-ին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ազգային ժողովի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արա Բաբլոյանը եղել է վերակենդանացման բաժանմունքում, հետաքրքրվել բուժվող զինծառայողների առողջական վիճակով՝ մաղթելով շուտափույթ ապաքինում: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության գնդապետ Վահան Գեւորգյանն Արա Բաբլոյանին ներկայացրել է հիվանդանոցի առկա հնարավորությունները, բուժսպասարկման կազմակերպման ընթացքը:

Ազգային ժողովի նախագահը զրուցել է նաեւ զինվորներին տեսակցող ծնողների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել մատուցվող բուժծառայությունների որակի, անձնակազմի հոգատարության եւ հիվանդանոցային պայմանների համար: Որպես բժիշկ-վիրաբույժ՝ Արա Բաբլոյանն իր հերթին ընդգծել է, որ զինվորներին մատուցվող բուժծառայության որակը մշտապես պետության ուշադրության առանցքում է եւ ուրախությամբ փաստել, որ այդ առումով դրական փոփոխություններն ակնհայտ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter