HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանն այցելեց Զինված ուժերի զորամաս

Դեկտեմբերի 30-ին արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ` Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:

Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Զոհրաբ Մնացականյանը զինվորականներին մաղթեց տոկունություն, անկոտրում կամք և անվտանգ ծառայություն. «Մեր՝ դիվանագետներիս գործը ձեր հաղթանակի շարունակությունն է՝ խաղաղության հաստատումը, որն ամբողջությամբ կարտահայտի Հայաստանի, Արցախի և մեր ժողովրդի շահը: Մենք բազմիցս ենք նշել, որ մեր պատասխանատու դիրքորոշումը չպետք է դիտարկել որպես վճռականության կամ կարողությունների պակաս. վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանի զինված ուժերն ունեն կամք ու վճռականություն, բարձր պատրաստվածություն, բավարար կարողություն և ռազմատեխնիկական հագեցվածություն՝ երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Բոլորիս մաղթում եմ, որ 2019 թվականը լինի խաղաղության, մեր երկրի բարգավաճման և առաջընթացի տարի»:

Զինվորականների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարարի պաշտոնակատարը կարևորեց տարածաշրջանում խաղաղության ու կայունության մթնոլորտի հաստատմանն ուղղված ջանքերի շարունակականությունը:

Զոհրաբ Մնացականյանը շրջայց կատարեց զորամասում՝ ծանոթանալով ծառայության պայմաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter