Վարդենյաց լեռնանցքը փակ է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի,
Կոտայքի, Բաղրամյանի, Ախուրյանի, Վայքի, Եղեգնաձորի տարածաշրջանների
ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ապարան-Քուչակ-Միրաք ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է
ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար: Լանջիկի ավտոճանապարհներին
նույնպես բուք է: Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Քաջարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի
վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են
ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև
www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33
տեղեկատու հեռախոսահամարով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել