2010-ի համեմատ Հայաստանում 3,1 %-ով նվազել է կենդանի ծնունդների թիվը
2012 թ.-ի սկզբին ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակը 2011 թ.-ի տարեսկզբի համեմատ աճել է 11.700 մարդով (0.4%), այն կազմել է 3.274.300 մարդ: Այս մասին հայտնեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ:
Նախնական օպերատիվ ցուցանիշների համաձայն՝ 2010-ի համեմատ կենդանի ծնունդների թիվը նվազել է 3,1 %-ով. 2011 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է 43.447 կենդանի ծնունդ:
Ըստ Կ. Կույումջյանի ներկայացրած փաստերի` 2010 թ. համեմատ մահացության դեպքերն աճել են 0,4 %,-ով. 2011 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է 28.030 մահվան դեպք:
2010 թ.-ի համեմատ աճել է նաև մեռելածնության ցուցանիշը. 2011 թ. գրանցվել է մեռելածնության 851 դեպք` նախորդ տարվա 844-ի դիմաց:
Աննա Բաբաջանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել