Տարեմուտի տոնական միջոցառումը՝ Հանրապետության հրապարակում՝ ժամը 23:00-ին
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ շարունակվում են քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա տոնական միջոցառումները: Հաշված ժամեր անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի տարեմուտի տոնական համերգը: Ամանորի երեկոն կուղեկցվի Ճանաչված երգիչների կատարումներով ու տոնական դիսկոտեկով: Ճիշտ կեսգիշերին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի շքեղ հրավառությունը, որն էլ կազդարարի նոր՝ 2019 թվականի գալուստը: Ամանորի գիշերը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև 02:00-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել