Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի և
Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Սիսիանի, Կոտայքի, Գավառի, Դիլիջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ
ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի
վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են
ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև
www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33
տեղեկատու հեռախոսահամարով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել