HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի խորհրդարանում ընդունել են Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում hունվարի 2-ին ընդունել են աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

Աշոտ Ղուլյանը, շնորհավորելով Արա Բաբլոյանին երկրին մատուցած ծառայությունների համար ԱՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ՝  ընդգծել  է նրա ակնառու ավանդը երկու խորհրդարանների ակտիվ փոխգործակցության և միջազգային հարթակներում Արցախի ձայնը լսելի դարձնելու գործում:  ԱՀ խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արա Բաբլոյանի՝ Արցախի հետ կապը շարունակական կլինի նաև լիազորությունների ավարտից հետո:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արա Բաբլոյանը նշել է. «Ինչպես ՀՀ խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո առաջին աշխատանքային այցով ժամանեցի Ստեփանակերտ, այնպես էլ այսօր՝ լիազորություններիս ավարտի նախաշեմին, այցելում եմ Արցախ»: 

ՀՀ խորհրդարանի ղեկավարը խոսել է նաև փորձն ու հմտությունները նոր ձևավորված խորհրդարանի գործընկերներին փոխանցելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով պետական նշանակության հարցերում համագործակցելու և համատեղ աշխատելու կարևորությունը:

ԱՀ խմբակցությունների ղեկավարները, շնորհավորելով ՀՀ խորհրդարանի ղեկավարին, նույնպես բարձր են գնահատել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցությունը՝ առանձնացնելով  Արա Բաբլոյանի մեծ նվիրվածությունն ու զգալի աշխատանքը այդ գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter