HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար բացվել է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար բացվել է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դեռևս փակ է:
Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն իրականացնում են ճանապարհի լայնացման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter