HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 
Գավառի ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար բաց է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter