HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենաքիչը ամուսնանում եւ ամենաշատը բաժանվում են Լոռիում

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի փոխանցմամբ՝ 2012 թ.-ի սկզբին Հայաստանում ամուսնությունների թիվը կազմել է 190.706, ինչը 9.6 %-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից:

Կույումջյանի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում 2012 թ.-ի սկզբին 6.4 %-ով աճել է նաեւ ամուսնալուծությունների թիվը. գրանցվել է ամուսնալուծության 31.88 դեպք:  Այսինքն` 1000 գրանցված ամուսնության դիմաց գրանցվել է 167 ամուսնալուծության դեպք:  Ընդ որում, ամուսնության դեպքերը ՀՀ մարզերից ամենաբարձր ցուցանիշը  գրանցվել է Կոտայքում` 6.8 %, իսկ ամենացածրը` Լոռիում` 5.9 %, որտեղ  գրանցվել է նաև  ամուսնալուծության ամենաբարձր ցուցանիշը` 1.6 %, իսկ ամենացածրը գրանցվել է Տավուշի և Գեղարքունիքի մարզերում` 0.5 %:

Աննա Բաբաջանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter