HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապարանի ավտոճանապարհներին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում գետնաբուք է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում գետնաբուք է: 

Սիսիանի և Մեղրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: 

Արթիկի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: 

Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար բաց է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ փակ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter