Ինքնասպանների 60 տոկոսը դիմել է կախվելու միջոցին
2011 թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել են ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 647 դեպք, 2010 թ. համեմատ ցուցանիշն աճել է 9.3 %-ով: Այս մասին հայտնեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա փաստմամբ` դեպքերից 195-ը կազմել են ինքնասպանությունները, որոնք 2010 թ. համեմատությամբ նվազել են 13.3 %-ով: Ինքնասպանությունների թիվը գերակշռել է 30-65 (55.4 %) ու 65 և բարձր (23.1 %) տարիքի անձանց շրջանում:
Նախորդ տարվա համեմատ աճել է նաև ինքնասպանության փորձերի թիվը: 2010 թ.-ի համեմատ դրանք աճել են 23.2 %-ով և կազմել 452, որոնց կազմում գերակշռել են` 30-65 (47.3 %) և 18-29 տարեկանները (35.8 %):
Ընդ որում, ինքնասպանության փորձերի 56.7 %-ն կատարել են գործազուրկներ և 16.5 %-ը` թոշակառուներ: Դեպքերի 60 %-ը կատարվել է կախվելու և 20 %-ը` բարձրությունից նետվելու միջոցով:
Աննա Բաբաջանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել