HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքով դատարանի առջև է կանգնել միանգամից 4 քաղաքացի

Վայոց ձորի մարզի Շատին բնակավայրի չորս քաղաքացիներ կանգնել են դատարանի առջև՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեղադրանքով: Վայոց ձորի մարզի դատախազությունը գործը դատարան է ուղարկել դեկտեմբերի 27-ին, և հաջորդ օրն ընդունվել է վարույթ:

Ըստ մեղադրանքի՝ Շիրակ Հարունյանը 2018թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատինի համայնքապետարանի վարչական շենքի մուտքի մոտ և հարակից բակային տարածքում խոչընդոտել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնարիկ Մանուկյանի և Սյունե Համբարձումյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Երկու լրագրողները 2018թ. սեպտեմբերի 11-ին եկել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնք՝ լրագրողական գործունեություն իրականացնելու համար: Տեղեկանալով Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի առանձին բնակիչների կողմից համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հրաժարականը պահանջելու առնչությամբ Շատինի համայնքապետարանի վարչական շենքի մուտքը փակ պահելու մասին՝ գնացել են Շատինի համայնքապետարանի վարչական շենք՝ ստեղծված իրավիճակը լուսաբանելու:

Նկատելով լրագրողներ Քնարիկ Մանուկյանին ու Սյունե Համբարձումյանին և տեղեկանալով նրանց կողմից իրենց մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնելու մասին՝ Շատին գյուղի բնակիչ Շիրակ Հարունյանը կանգնել է նրանց առջև և համագյուղացիներ ժաննա Խուդոյանի, Նվեր Հովհաննիսյանի, Զվարթ Սմբատյանի և Գեղանուշ Եղոյանի հետ միասին վիճաբանության մեջ է մտել նրանց հետ: Վերջիններս արգելել են լրագրողներին մոտենալ Շատինի համայնքապետարանի վարչական շենքի մուտքին, որից հետո շենքի մուտքի հատվածից և հարակից բակային տարածքից Քնարիկին և Սյունեին հեռացնելու նպատակով հրել են նրանց և արգելել ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն' այդ կերպ խոչընդոտելով մասնագիտական օրինական գործունեությանը:

Շատին գյուղի բնակիչներին մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար: Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter