HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորի թեկնածուները դիմել են դատարան

Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժինները համալրելու նպատակով անցկացված որակավորման քննությունների անցկացումից հետո, կարծես թե, օրինաչափություն է դառնում թեկնածուների կողմից բարձրագույն դատական խորհրդի որոշումները բողոքարկելը:

Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական բաժնի համալրման նպատակով 31.10.2018թ․ անցկացված որակավորման գրավոր քննության քրեական մասնագիտացման աշխատանքների 03.11.2018թ․ հրապարակված արդյունքները բողոքարկում են թեկնածուներից երկուսը՝ Արմեն Պողոսյանն ու Հայկ Իսրայելյանը:

Վերջիններս 2018թ. դեկտեմբերի 27-ին, դիմել են վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի եւ պահանջում են մասնակի՝ իրենց մասով անվավեր ճանաչել խորհրդի որոշումը և պարտավորեցնել վերջինիս դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի հավակնորդների ցուցակում ընդգրկել իրենց:

Նշենք, որ ըստ հրապարակված արդյունքների՝ գրավոր քննությանը մասնակցած հավակնորդներից հարցազրույցի փուլ են անցել առավելագույն հանրագումարային միավոր հավաքած 5 հավակնորդներ: Նրանց մեջ չեն եղել Արմեն Պողոսյանն ու Հայկ Իսրայելյանը: Վերջիններս համապատասխանաբար ստացել են 20.5 և 16 միավոր, որոնք անցողիկի համար բավարար չեն եղել: 5-րդ տեղը զբաղեցրած թեկնածուն՝ Անդրանիկ Սիմոնյանը, հավաքել է 60 միավոր:

Սակայն, Սիմոնյանը դեկտեմբերի 26-ին ևս դիմել է վարչական դատարան: Դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման նպատակով 2018թ. դեկտեմբերի 20-ին քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների հետ անցկացվել է հարցրազրույց, և Անդրանիկ Սիմոնյանն այդ փուլից դուրս է մնացել: Դատարանում նա վիճարկում է այդ փաստը՝ առաջ քաշելով՝ «…հարցազրույցի փուլը հայցվորի կողմից հաղթահարած համարելու, բարձրագույն դատական խորհրդի կողմից հաստատված` դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում հայցվորին ընդգրկելու, ուսուցումը կազմակերպելու նպատակով հայցվորի թեկնածությունը Արդարադատության ակադեմիա ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջ»:

Դեկտեմբերի 28-ին դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջով վարչական դատարան է դիմել նաև Նելլի Աֆյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter