HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարի Դարակչյան. «H1N1 հիվանդության դեպք դեռ չի գրանցվել»

«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցավ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Մարի Դարակչյանի ասուլիսը։  Դարակչյանը նշեց, որ ներկայումս սուր շնչառական հիվանդությունների ակտիվացած շրջան է: Հիվանդությունները հատկապես տարածվում են դպրոցականների և մանկապարտեզ հաճախող երեխաների շրջանում։  Հիվանդությունը արտահայտվում է բարձր ջերմությանբ, չոր հազի առկայությամբ։ Առաջին գորոծողությունը, որը պետք է իրականացնի ծնողը հիվանդ երեխային մանկապարտեզ կամ դպրոց չտանելն է։

Դարակչյանը հորդորում է բուժել երեխաներին տան պայմաններում, զերծ պահել երեխային շփումից այլ երեխաների հետ՝ վարակվելու վտանգը կանխելու նկատառումով և երեխաներին տալ որքան հնարավոր է շատ հեղուկ։

«Պաշտպանիչ և հիվանդություններ կանխարգելող միջոցը սանիտարահիգիենիկ պայմաններ ստեղծելն ու դրանց հետևելն է։ Երեխան դպրոցում կամ մանկապարտեզում պետք է պարբերաբար լվանա ձեռքերն ու հետևի անձնական մաքրությանը: Մտահոգիչ և վերջին շրջանում առանձնակի ուշադրության արժանացած  «Խոզի գրիպ անվանվող հիվանդության՝ H1N1-ի որևէ դեպք չի գրանցվել։ Հիվանդությունների առկայության և այդ դեպքում գրիպի փուլերի մասին ծնողները տեղեկանում են, կլինիկաները զգուշացնում  են հնարավոր հիվանդությունների առկայության և դրանց դեմ պաշտպանիչ պատվաստումների անհրաժեշտության մասին»,- ասաց բժշկուհին։

Դարակչյանը հատուկ խրոնիկական հիվանդություններ ունեցող երեխաների ծնողներին զգուշացնում է, որ առանձնակի ուշադրություն դարձնեն բժիշկների հորդորներին և լինեն բժիշկների հսկողության տակ։

Դարակչյանը անդրադարձավ նաև երեխաներին վիտամիններ տալու սովորությանը։ Բժշկուհին նշեց, որ այս տարբերակը երեխային չի ապահովագրում վարակներից, և նման դեղահաբեր օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել բժիշկի հետ։

Ջեմմա Սարդարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter