HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Լարսը, կան դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար (մյուսների համար՝ դժվարանցանելի):

Դժվարանցանելի է Մ-3 ավտոճանապարհի Երևան-Ապարան հատվածը:

Արագածոտնի մարզի Ապարանի (փակ են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները) և Արագածի տարածաշրջաններում ձնաբուք է:

Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի (դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները) տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզում մառախուղ է: 

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 129 բեռնատար և 24 մարդատար ավտոմեքենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter